Рубрика: Без рубрики, Հորինուկներ

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

Սողեսող-սողալով

օր ու արև չտեսնել-լավ օր չտեսնել

ներողամիտ եղիր — ներող եղիր, կարողացիր ներել

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչեցսատկել,մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Առյուծհիվանդ, վիրավոր բայց հզոր

Կրիադանդաղաշարժ, փոքր բայց մեծամիտ

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

Չպետք է լինել մեծամիտ և շատախոս

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Եղնիկը փախչելով որսորդներից ,հասավ արջի որջը և թաքնվեց այնտեղ։ Սակայն արջը բռնեց նրան ու կերավ։ Առակը ցույց է տալիս որ ավելի փոքր փորձանքից կարելի ընկնել ավելի մեծ փորձանքի մեջ։

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s