Рубрика: Բնագիտություն

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթ

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Ընդ որում ամենադինամիկ ոլորտներն են գազային ագրեգատային վիճակում գտնվող մթնոլորտը և բոլոր ագրեգատային վիճակներում գտնվող ջրոլորտը, իսկ ամենափոքր դինամիկան դիտվում է քարոլորտում, որը սակայն պակաս կարևոր չէ, քան ավելի արագ փոփոխվող ոլորտները, քանի որ հենց քարոլորտն է այն նյութական հիմքը, որի վրա ապրում և իր տնտեսական գործունեությունն է ծավալում մարդը:

Ի դեպ, մարդոլորտը ամենաերիտասարդ ոլորտն է աշխարհագրական թաղանթում, սակայն իր նպատակաուղղված գործունեությամբ ամենաշատն է ձևափոխում վերջինիս: Մթնոլորտի դերը հսկայական է ամբողջ կենդանի նյութի գոյության համար, քանի որ այնտեղ՝ 25−30 կմ բարձրությունների վրա է տեղակայված օզոնի շերտը, որը կլանում է տիեզերքից եկող ուլտրամանուշակագույն խիստ վտանգավոր ճառագայթները և հենց այդ բարձրությունն էլ համարվում է աշխարհագրական թաղանթի տարածման վերին սահմանը, քանի որ դրանից վեր կենսոլորտը բացակայում է: Նույն կերպ կենսոլորտի տարածման սահմաններով է պայմանավորված քարոլորտի ընդգրկվածությունը աշխարհագրական թաղանթում, ինչպես նաև աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը՝ Երկրի ընդերքի մինչև 5 կմ խորությունները: Ստացվում է, որ կենսոլորտի և աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները համընկնում են:

photo.png

Աշխարհագրական թաղանթի սահմանները

Ընդհանուր առմամբ աշխարհագրական թաղանթի հզորությունը (ստորին և վերին սահմանների միջև գտնվող շերտի հաստությունը) հասնում է 40 կմ:

Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող գործընթացների, ինչպես և ամբողջ աշխարհագրական թաղանթի գոյության նախապայմանն Արեգակն է, քանի որ նրանից է ստացվում անհրաժեշտ գրեթե ամբողջ էներգիան, որի շրջապտույտը կապ է ստեղծում տարբեր ոլորտների միջև և շարժման մեջ է դնում այդ ոլորտներում տարբեր ագրեգատային վիճակներում գտնվող նյութերը: Միայն քարոլորտի որոշ գործընթացներ պայմանավորված են Երկրի ներքին ջերմությամբ, որը գալիս է միջուկից:

Աշխարհագրական թաղանթի գոյության երկրորդ նախապայմանը ոլորտների միջև կապ ապահովող նյութերի շրջապտույտն է:

Այդպիսի շրջապտուտներից հայտնի են ջրի և գրեթե բոլոր քիմիական տարրերի շրջապտույտները: 

Սակայն պետք է հիշել, որ անկախ գտնվելու վայրից, նյութը շարունակում է մնալ աշխարհագրական թաղանթի որոշակի ոլորտի բաղադրիչ:

Օրինակ՝ մթնոլորտում գտնվող ջուրը ամպի տեսքով հանդիսանում է ջրոլորտի, ոչ թե մթնոլորտի բաղադրիչ, կամ հողում բնակվող կենդանին կենսոլորտի, ոչ թե քարոլորտի բաղադրիչ է: Նույնիսկ մարդու բջիջներում առկա ջուրը (կենսաբանական ջուր) հանդիսանում է ջրոլորտի բաղադրիչ: Այսպիսի դրսևորումները միայն ապացուցում են, որ աշխարհագրական թաղանթի ոլորտները սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ և փոխազդում են միմյանց վրա:

Գրականության հղում էջ 5

Հարցեր

1․ Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը, և որո՞նք են դրա բաղադրամասերը։

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

2․ Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։

Рубрика: Բնագիտություն

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Գրականության հղումը

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:
  3. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:
  4. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:
Рубрика: Բնագիտություն

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Рубрика: Բնագիտություն

Բույսի գեներատիվ օրգանները

346464848_266349865793419_614765554008897866_n

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները:
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Գրականության հղումը

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը։
2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Рубрика: Բնագիտություն

Զատկածեսն ընտանիքում

Զատկի տոնին մենք պատրաստել ենք ածիկ, աղցան, գաթա, կարկանդակներ և այլն։ Մեզ հյուր եկել է մեր ջոքրիկ քույրիկ՝ Լուսեն։ Ամենալավ ձուն մեր հայրիկի մոտ էր։ Նա հաղթեց բոլորին։ Ես պատրաստել եմ տեսանյութ, թե ինչպես ենք մենք պատրաստել ածիկ՝

Սա է մի քանի հետաքրքիր փաստեր Զատկի տոնի մասին՝

  • Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:

  • 2007 թվականին ադամանդապատ ձու է վաճառվել 9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Դրա յուրահատկությունն այն է, որ ժամը մեկ ձուն բացվում է, դուրս է գալիս թանկարժեք քարերից պատրաստված մի աքաղաղ և չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխ տալիս ու ծուղրուղու կանչում։

  • Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։

  • ԱՄՆ-ում ճագարները Սուրբ Զատիկի խորհրադնիշ են համարվում 18-րդ դարից սկսած։ Ասում են՝ ճագարի խորհրդանիշ լինելը գալիս է Եվրոպայից և ներմուծվել է որոշ եվրոպական երկրների մշակույթներից։ Հետագայում ավանդույթների շարքին ավելացան Սուրբ Զատիկի զամբյուղներ պատրաստելն ու տոնի մոտիվներով զարդարված գլխարկներ կրելը։

  • Սուրբ  Զատկին նախորդող շաբաթը կոչվում  է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի։ Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…»
Рубрика: Բնագիտություն

Ուսումնական գարուն․ նախագիծ

Ինձ թվում է տարվա ամենագեղեցիկ եղանակն է՝ գարունը։ Ես գարնանը տեսել եմ տարբեր կենդանիներ, միջատներ, բույսեր և այլն։ Բույսերից ամենագեղեցիկը դեղձի ծառն է և յասամանը։ միջատներից՝ թիթեռները և մեղուները։ Մեր այգում մարտի կեսերին միշտ աճում են գեղեցիկ յասամաններ, բայց այս տարի չգիտեմ ինչու չեն աճել, բայց հիմա արդեն ապրիլն է։

Ես և իմ քույրիկը տնկել ենք ծառեր։ Այնպես է ստացվել, որ իմ քույրը ինձանից բարձրահասակ է և նրա ծառը իմ ծառից 5 սմ-ով բարձր է։ Մեր ծառերի վրա արդեն հայտնվել են տերևներ։ Զատկի համար մենք պատրաստել ենք ածիկ։ Սա տեսանյութն է՝

Рубрика: Նախագծեր, Բնագիտություն

Բույսերի ուսումնասիրում, խնամք․ նախագիծ

Անանուխի տերևը հայտնի է ոչ միայն՝ իր համով, այլև՝ օգտակար հատկություններով:

Անանուխը քիչ կալորիաներ է պարունակում. 100 գրամում՝ 48 կալորիա: Այն պարունակում է բջջանյութ, ինչը կարևոր է նյութափոխանակության և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքի համար:

Այս բույսը հարուստ է նաև վիտամին C-ով և կարոտինոիդներով՝ նյութեր, որոնք հակաօքսիդանտ հատկություններ ունեն: Այն անհրաժեշտ է նաև աչքերի և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:

Մի բաժին անանուխը 27 գրամ վիտամին C է պարունակում. վիտամին, որը դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի ամրացման, բջիջների երիտասարդացման, հյուսվածքների վերականգնման վրա:

Անանուխը նաև մի քանի կարևոր հանքանյութերի՝ մագնիում, պղինձ, երկաթ, կալիում, կալցիում, աղբյուր է: Մագնիումը և կալցիումը կարևոր են ոսկորների առողջության համար:

Երկաթը ևս չափազանց կարևոր է. 100 գրամ անանուխը 15.6 մգ երկաթ է պարունակում: Իսկ վիտամին C-ն հնարավորություն է տալիս յուրացնել երկաթը:

Տեսանյութ՝

Рубрика: Բնագիտություն

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:
Լրացուցիչ նյութ՝ Ընձյուղի կառուցվածքը

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:

3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր:

Рубрика: Բնագիտություն

Ծաղկավոր բույսերի օրգանները

InCollage_20220602_233700683

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:
Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները

Հարցեր՝
1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:

2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում:

Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են:

Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:

3.Որո՞նք են արմատի գործառույթները:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

  • արմատը բույսը ամրացնում է հողին,
  • արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,
  • արմատի միջոցով բույսը կարող է բազմանա։
Рубрика: Բնագիտություն

Ծիրանի չիր

Ծիրանի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Այս հրաշք միրգը հայկական լեռնաշխարհի անբաժան մասն է, շատերի սիրելի միրգը: Այսօր կպատմենք ծիրանաչրի 11 հրաշալի հատկության մասին:

  1. Մաքրում է մարսողական համակարգը – Նախքան սնունդ ընդունելը՝ կեր մեկ-երկու չիր, ինչը կխթանի մարսողությունը: Ծիրանաչրի մեջ պարունակվող ալկալիները չեզոքացնում են թթուները, իսկ իր լուծողական հատկության շնորհիվ՝ այն աղիքներից մաքրում է պատերին կպած անցանկալի մնացորդները:
  2. Պայքարում է սակավարյունության դեմ – Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Այն նաև պղնձով է հարուստ, ինչն իր հերթին նպաստում է երկաթի ներծծմանը օրգանիզմում:
  3. Օգնում է փորկապության դեպքում – Ծիրանաչրում պարունակվում է պեկտին ու ցելյուլոզա: Վերջինը մեղմ լուծողական է, պեկտինն էլ փորկապության ժամանակ օրգանիզմում կարգավորում է ջրի մակարդակը:
  4. Օգնում է տենդի ժամանակ – Ծիրանաչրի հետ կարող ես խառնել մեկ թ. գ. մեղր, լուծել ջրի մեջ և ընդունել: Իջեցնում է տաքությունը:
  5. Նպաստում է մաշկի շողարձակմանը – Պարունակվող վիտամինների շնորհիվ՝ ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի: Ծիրանի հյութն օգտագործվում է արևից այրվածքների ու էկզեմայի մեղմացման համար, իսկ յուղը հրաշալի սնուցող միջոց է, հատկապես՝ ձմռան ցուրտ օրերին, երբ մաշկը ստիպված է դիմակայել 0-ից ցածր ջերմաստիճանների:
  6. Հղիության ժամանակ – Հղի կանանց կամ կերակրող մայրերի համար ծիրանաչիրը կարող է հիանալի փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն պետք չէ չարաշահել:
  7. Կարգավորում է սրտի աշխատանքը – Գաղտնիքը հետևյալն է՝ ծիրանաչիրը հարուստ է կալիումով, որը հանքանյութ ու էլեկտրոլիտ է և նպաստում է մարմնում ջրի բալանսին, ինչն էլ, իր հերթին, նպաստում է սրտամկանի աշխատանքի կարգավորմանը:
  8. Լավ տեսողության գրավական է – Վիտամին A-ն, որը կա ծիրանաչրի մեջ, տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է, նաև հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմից ազատ ռադիկալների հեռացմանը և հյուսվածքների առողջության պահպանմանը: Ազատ ռադիկալները վնաս են հասցնում մարդու աչքի թաղանթին, ինչը հանգեցնում է կատարակտի և այլ հիվանդությունների:
  9. Օգնում է արյան բարձր ճնշման դեպքում – Ծիրանաչիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը, և օգնում է արյան ճնշման կայունացմանը: Շնորհիվ օրգանիզմում հեղուկի պահպանման հատկության՝ ծիրանաչիրը նվազեցնում է արյան ճնշումը:
  10. Ամրացնում է մկանային հյուսվածքները – Օգնում է կարգավորել օրգանիզմում թթվայնության բալանսը և նպաստում պրոտեինի սինթեզին, հետևաբար՝ անփոխարինելի է հատկապես մարզիկների և մարզասրահ հաճախողների համար, քանի որ երկար պարապմունքներից հետո մկանային հյուսվածքների մեջ առաջացած միկրոճաքերը սնուցման կարիք ունեն:
  11. Օգնում է արյան արագ մակարդմանը – Ծիրանաչրի մեջ պարունակվող վիտամին K-ն օգնում է բաց վնասվածքների կամ առատ արյունահոսության դեպքում արյան արագ մակարդմանը: Օրական 5-6 ծիրանաչիրը բավական է 4 միկրոգրամ վիտամին K-ի ստացման համար: