Рубрика: Руский язык

Имя числительное

Книга 

стр. 33, упр 9,10

  1. Мне двенадцать лет, а моей младшей сестре — семь.
  2. В нашем классе семнадцать мальчиков и двенадцать девочек.
  3. Сегодня будет двадцать градусов тепла.
  4. Занятия начинаются в девять часов утра.
  5. Араму двенадцать лет, он учится в седьмом класс.
  1. двенадцать
  2. семь
  3. двадцать четыре
  4. тридцать один
  5. четыре
  6. триста шестьдесят пять

стр 36, упр. 11

  1. две тысячи
  2. одиннадцать миллиона
  3. четыре миллиарда
  4. пятнадцать тысач
  5. три тысячи
  6. две тысячи девятый
  7. две тысячи десятый
  8. две тысячи шестнадццатый
Рубрика: Պատմություն

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Արգիշտի առաջինը ստեղծել է Էրէբունի քաղաքը։ Այսօր ուրբաթ է և մենք ճամփորդել ենք դեպի Էրէբունի թանգարան։ Ես մի փոքր կպատմեմ այսօրվա մասին։ էկսկուրսավարը պատմում է Ուրարտական արվեստի մասին, պեղումների, հին իրերի մասին և այլն։ Ինձ շատ հետաքրքրիր էր տեսնել Կարմիր Բլուր հուշարձանից հայտնաբերված կավե իրերը, որովհետև ես մասնակցել եմ դրանց վերականգնման աշխատանքներին, քանի որ մայրիկս աշխատում է այդ լաբորատորիայում։

Рубрика: Պատմություն

Արտաշեսյան թագավորության կազմավորումը

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրություններից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Հռոմը, որին ձեռնտու էր իր հակառակորդ Սելևկյան տերության թուլացումը, անմիջապես ճանաչեց նրանց անկախությունը։

Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվում է Արտաշեսյան։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

Արտաշես 1-ը և հայկական հողերի միավորումը։ Սելևկյան պետությունն արել էր ամեն ինչ, որ թուլացնի Հայաստանը։ Ք․ա․ 201-190 թթ․ ընթացքում Ծոփքից բացի Մեծ Հայքից անջատվել էին սահմանամերձ այլ շրջաններ ևս։ Առիթից օգտվել էին նաև այլ պետությունները՝ նվաճելով հայկական մի շարք տարածքներ։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Զարեհի մահից հետո Արտաշես 1-ը փորձեց Մեծ Հայքիվ միացնել նաև Ծոփքի թագավորությունը։ Դա, սակայն, չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես 1-ի թոռը՝ Տիգրան Մեծը։

Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշես 1-ը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա․ 183-179 թթ․ Փոքր Ասիայի տարածքում 5 փոքր պետություններպատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի 2 ազդեցիկ ուժեր՝ Հռոմեական պետությունն ու Մեծ Հայքը միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքման ընթացքում Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։ Նրա նպատակը հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելն էր։

Նա վարում էր իր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր, Արտաշես 1-ը օգնեց նրան իր զորքերով։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ի գահակալել է Ք․ա․ 189-160թ․։

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն, որը նախկինում Մեծ Հայքի բաղկացուցիչ մասն էր։ Այդպիսով՝ Ք․ա․ 2-րդ դարից կային 4 հայկական թագավորություններ՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն։

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։


7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։ Այդ պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Рубрика: English

Ուսումնական երրորդ շրջան․ ութերորդ շաբաթ

Մարտ 18-22

Day 1.

Classwork-check up the documents.
Fill in the form and do the discussion about EASTER.

IMPORTANT NOTE ! Do not do these exercises at home before our meeting. This is our classwork activity.

Bunny — նապաստակ lambs — ուլ
Ducklings — բադի ձագեր Easteregg — զատիկի ձվեր
Bonnet — ցորեն Hyancinth — յասաման
Basket — զամբյուղ spring — գարուն
Chicks — ճուտիկ Jellybeans — դոնդողագնդիկներ
Daffodils — նարգիզ Iris — մանուշակ
eggs — ձու Chocolate — շոկոլադ
Rabbit — ճագար

Homework. Finish up the exercises

_______________________________________________________

DAY 2

Check up ; Oxford word skills, page 60 exercises

Classwork. English flash mob

Рубрика: Նախագծեր, Բնագիտություն

Բույսերի ուսումնասիրում, խնամք․ նախագիծ

Անանուխի տերևը հայտնի է ոչ միայն՝ իր համով, այլև՝ օգտակար հատկություններով:

Անանուխը քիչ կալորիաներ է պարունակում. 100 գրամում՝ 48 կալորիա: Այն պարունակում է բջջանյութ, ինչը կարևոր է նյութափոխանակության և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքի համար:

Այս բույսը հարուստ է նաև վիտամին C-ով և կարոտինոիդներով՝ նյութեր, որոնք հակաօքսիդանտ հատկություններ ունեն: Այն անհրաժեշտ է նաև աչքերի և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:

Մի բաժին անանուխը 27 գրամ վիտամին C է պարունակում. վիտամին, որը դրական ազդեցություն է ունենում իմունային համակարգի ամրացման, բջիջների երիտասարդացման, հյուսվածքների վերականգնման վրա:

Անանուխը նաև մի քանի կարևոր հանքանյութերի՝ մագնիում, պղինձ, երկաթ, կալիում, կալցիում, աղբյուր է: Մագնիումը և կալցիումը կարևոր են ոսկորների առողջության համար:

Երկաթը ևս չափազանց կարևոր է. 100 գրամ անանուխը 15.6 մգ երկաթ է պարունակում: Իսկ վիտամին C-ն հնարավորություն է տալիս յուրացնել երկաթը:

Տեսանյութ՝

Рубрика: Մայրենի

Ղ․ Աղայանի «Ծառերի գանգատը» և «Երկու այծ»

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ — թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մե
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Այս առակը ինձ սովորեցրեց, որ պետք է իմանալ, թե ինչպես բույսերը տնկենք, պահպանենք և այլն։

Երկու այծ

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա: Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:

— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:

— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:

— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

— Ներողություն կանես: Գիտե՞ս ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ
կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին։

Այս առակի իմաստն այն է, որ չի կարելի ագահ լինել։ Պետք է տեղ տալ, հարգել և այլն։