Рубрика: Հայրենագիտություն 5-րդ դաս․

Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931թ․։ 1936թ․ վերանվանել են Երևանի պատմության թանգարան։ թանգարանը տեղափոխվել է Կապույտ մզկիթ 1936թ., մինչև 1994թ․: 1994թ. մինչև -1997թ․ Թանգարանը գտնվել է գիմնազիայի շենքում, իսկ 1997թ․ մինչև 2005թ.` Շահումյանի անվան դպրոցի մասնաշենքում: 2005թ. թանգարանը հաստատվել է նորակառույց շենքում։

Անգլիական այգի

Անգլիական այգի այլ կերպ կոչվում է նաև Երևանի թատերական այգի կամ Կոմայգի՝ 26 կոմիսարների անունով։ Այն Երևանում առաջին հասարակական այգին է։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Այգին կառուցվել է եվրոպական ձևով, և դա է, երևի, պատճառը, որ կոչվել է «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում են, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում են, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշի։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։

Արգիշտի արքա

Արգիշտի Ա -ը (մոտ մ. թ. ա. 827 — մոտ մ. թ. ա. 764), Վանի կամ Ուրարտական թագավորության արքա էր մոտ մ.թ.ա. 786-մ․թ․ ա 764 թվականներին։ Մենուա թագավորի որդին էր և հաջորդ գահակալը ։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոռ կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը։  Արգիշտի Ա-ի օրոք մ․թ․ա  782 թվականին կառուցել է Էրեբունի քաղաքը՝ ներկայիս Երևանը։  Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն։ Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն։ Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունի թանգարանում։

Рубрика: Հայրենագիտություն 5-րդ դաս․

Հայաստանի պատմության թանգարան

Google maps — ով

Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի օրենքով 09.09.1919 թվականին։ Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան։ Առաջին տնօրենը եղել է Երվանդ Լալայանը։ Այցելուների համար բացվել է 1921 թվականի օգոստոսի 20-ին։

Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ.

  • Հայաստանի պետական կենտրոնական թանգարան (1922 թ.)
  • Կուլտուր-պատմական թանգարան (1931 թ.)
  • Պատմական թանգարան (1935 թ.)
  • Հայաստանի պատմության պետական թանգարան (1962 թ.)
  • Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.)

Թանգարանը կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվել են ինքնուրույն թանգարաններ.

Քարե դար

Քարի դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։ Քարե դարը բաժանվում է 3 մասի`հին քարի դար (պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ), նոր քարի դար (նեոլիթ) ։

Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

  • Հին քարի դար
  • Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ,զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։
  • Միջին քարի դար

  • Այս շրջանում մարդու կարևոր ձեռքբերումներն են՝
  • Ձևավորվում է հոդաբաշխ լեզուն
  • Կատարելագործվում են աշխատանքային գործիքները
  • Աստիճանաբար բարձրանում է կնոջ դերը
  • Հայկական լեռնաշխարհի Մեզոլիթն ընդգրկում է մ․թ․ա․ 12000 — 8000/7000 թթ․։ Հայաստանի տարածքում միկրոլիթյան գործիքների (սրածայրեր, քերիչներ, նետասլաքներ և այլն) կուտակումներ են հայտնաբերվել Թալինի մոտ գտնվող Զաղա, Արեգունի բլուր և այլ քարայր-կայաններից։ Արագած լեռան, Գեղամավանի, Սյունյաց լեռների մի շարք ժայռապատկերներ ևս կարող են համարվել մեզոլիթյան մարդկանց ստեղծած արվեստի նմուշներ։
  • Նոր քարի դար 
     (հուն․ , նեոս՝ նոր, և հուն․՝ լիթոս՝ քար), քարի դարի վերջին դարաշրջանը, հաջորդել է մեզոլիթին։ Տևել է մոտ երկու հազարամյակ՝ մ․թ.ա. 10-րդ հազարամյակի կեսերից մինչև մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերը։
  • Նեոլիթի սկիզբը բնութագրվում է քարե և ոսկրե հղկված գործիքների օգտագործմամբ, խեցեգործության և երկրագործության առաջացմամբ, վերջը՝ վաղ մետաղամշակությամբ ։ Նեոլիթյան մարդիկ, զարգացած հավաքչական, որսորդության և ձկնորսության զուգահեռ, մարդիկ սկսել են զբաղվել նստակյաց երկրագործությամբ (ցորենի, գարու, ոսպի և այլ բույսերի մշակությամբ), կենդանիների (շուն, այծ, ոչխար, խոզ, ավելի ուշ՝ խոշոր եղջերավոր անասուններ) ընտելացմամբ և բուծմամբ։
Рубрика: Հայրենագիտություն 5-րդ դաս․

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։

Рубрика: Հայրենագիտություն 5-րդ դաս․

Արմավիր

Արմավիրը գտնվում է Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին հիմնադրել է Արմավիրը։ Ըստ ավանդության «Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն դնում է Երասխ իր թոռան անունով։

Դվին

Դվինը Հայաստանի մայրաքաղաքներից մեկն է։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ 330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծը, որի որդին էր Խոսրով Կոտակը (Նա է հիմնադրել Դվինը)։ Գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո։ Ըստ  Մովսես Խորենացու՝ Դվին նշանակում է բլուր։ 
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։
Դվինի շրջաններում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ։ Դվինի բնակիչները խոսել են հայերեն։

Рубрика: Հայրենագիտություն 5-րդ դաս․

Քասախ (գետ)

Քասախ գետը գտնվում է Արագածոտն և Արմավիր մարզերում։ Սկիզբ է առնում Գեղարոտ և Ամբերդ գետերից։ Թափվում է Մեծամոր գետ (Սևաջուր)։
Քասախի երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ Քարաղբյուրն է, Աջակողմյան մյուս երկուսը՝ Դազքենդ և Ծաղկահովիտ։
Սկիզբ է առնում Փամբակի լեռների հարավային լանջերից, հոսում նախկին Ախուրյանի շրջանով։  Քասախը վերին հոսանքում սակավաջուր է և հոսում է շատ դանդաղ, իսկ միջին հոսանքում բավականին ջրառատ է։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Քասաղ գետի երկարությունը 89 կիլոմետր է, ավազանը՝ 1480 կմ²:

Рубрика: Հայրենագիտություն 5-րդ դաս․

Իմ ամառային ճամփորդությունները

Ամռանը ես գնացել եմ Վարդենիս։ (Վարդենիսը քաղաք է  Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից մոտ 7 կմ հարավ-արևելք, Երևանից՝ 170 կմ, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 75 կմ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոթք գավառում։ Բնակչությունը՝ 12500 մարդ։ Գտնվում է ծովի մակարդակից 2003 մ բարձրության վրա։ Ըստ ավանդության՝ բնակավայրը հիմնել է Հայկ նահապետի թոռ Գեղամը և կոչել Գեղամաբակ։ Նախկինում Գեղամաբակ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ։ Հուլիս և օգոստոս ամիսներին օդի ջերմաստիճանը տատանվում է 16 °C-20 °C, առավելագույն ջերմաստիճանը 31 °C է։ Ձմեռները խստաշունչ են, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -6 °C, ձմռան տևողությունը 6 ամիս է։ Չնայած խիստ ձմռանը՝ քաղաքն օղակող ձյունառատ լեռները դահուկային սպորտով զբաղվելու լավ հնարավորություն են ընձեռում։ Վարդենիսում է ծնվել Համազասպ Համբարձումյանը (1880-1965) — ակադեմիկոս, Վիկտոր Համբարձումյանի հայրը)

Մի քանի օր հետո մենք գնացինք Սևանալիճ։ (Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։