Рубрика: Առողջություն

Առողջագիտության հաշվետվություն

Ես այս կիսամյակ առողջագիտությունից կատարել եմ ՝ Առողջություն, որտեղ ես սովորել եմ, որն է ավելի վտանգավոր կամ օգտակար սնունդ, սովորույթ և այլն։ Սովորում ենք ճիշտ լվացվել` սովորել եմ, որ քայլը պետք է առաջինը անեմ, որպեսզի ձեռքերը լինեն մաքուր։ Անվտանգ կենսակերպ՝ նայել ենք տեսանյութ, ինչպես պետք է նստել, որպեսզի ավելի ճիշտ լինի։ Լսողական վերլուծիչ՝ ինչն է վնաս ականջներին և այլն։ Եղունգների խնամք՝ ինչպես պետք է կտրել եղունգները։ Վիկտորինա՝ խաղացել ենք և պատասխանել ենք հարցերին (իմացել ենք մի քանի նոր բան)։ Հիգիենա՝ ինչպես պետք է խնամել մաշկը, մազերը, եղունգները և այլն։ Թոփ 10 վատագույն մթերքները, Թոփ 10 լավագույն մթերքներ այս դասը ամենազվարճալի դասն է եղել, որովհետև մենք գրել ենք Թոփ 10 վատագույն և լավագույն մթերքներ, հետո հաշվել ենք միավորները, թե ով է ճիշտ եղել։

Рубрика: Առողջություն

Հիգիենա

Մազերի խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • Ինչու է կարևոր մաշկի խնամքը

Պետք է մաշկը խնամել, որովհետև, եթե դու ուզում ես դուրս գալ՝ արագ ձեռքերը լվանում ես և դուրս ես գալիս։ Դրսում սառը օդ է և թաց ձեռքերը սկսում են չորանալ, նաև կարող է ինֆեկցիա անցնել և այլն։

  • տարբերվում է արդյոք մաշկի խնամքը գարնանը, ամռանը, աշնանը և ձմռանը, բացատրեք, նկաարագրեք

Գարնանը և ամռանը, ձմեռվանից տարբերվում են նրանով, որ երբ ասենք դուրս ես գալիս թաց ձեռքերով (ձմռանը), ձեռքերը կարող են չորանալ, կարող է ինֆեկցիա անցնել և այլն։ Իսկ գարնանը և ամռանը այդքան վտանգավոր չէ քանի որ դրսում տաք է։

Մազերի և եղունգների խնամք

պատաասխանեք հետևյալ հարցերին

  • նկարագրեք մազերի խնամքը ձմռանև և ամռանը

Ձմռանը մազերը լվանում են տաք ջրով, իսկ ամռանը՝ գոլ։

  • ինչ տարբերություն ոտքերի և ձեռքերի եղունգները կտրելու մեջ

    Քանի որ ձեռքերի եղունգները բարձր են մաշկից ձեռքի եղունգների համար կարևոր չէ ինչպես կկտրես՝ քառակուսի թե կլոր (բայց ավելի լավ է կտրել կլոր)։ Իսկ ոտքերի եղունգները ցածր է մատի մաշկից այդ պատճառով չի կարելի եղունգը կտրել քառակուսի, որովհետև այն կմտնի մաշկի մեջ և պետք է գնալ հիվանդանոց (հանելը շատ դժվար է)։

Ոջիլակրություն կամ պեդիկուլյոզ

Гы, uwu. :):):)

Рубрика: Առողջություն

վիկտորինա

Նախագիծ

Նախագծի նպատակն է սովորողների շրջանում առողջ ապրելակերպի կարևորում, առողջագիտական գիտելիքների և հմտությունների ավելացում,

վիկտորինայի հարցաշար

  • Առողջ բառի բոլոր տառերով կազմեք մարմնի, առողջությանը վերաբերող բառեր;

Ատամ, արյուն

Ռունգ

Ոսկոր

Ղ

Ջերմություն

  • Ի՞նչ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում մրսածությունը բուժելու և ջերմությունը իջեցնելոու համար

Լիմոն

  • Թվեք ձմեռաին սպորտաձևեր

Դահուկացատկ

  • Թվեք ամառային սպորտաձևեր

Սերֆինգ

  • Կարելի՞ է արդյոք խմել գետի, լճի ջուր: ձյուն ուտել պատասխանը հիմնավորել

Ոչ, որովհետև գետի, լճի ջուրը և ձյուն ուտելը դա վնասակար է առողջության համար, քանի որ մեջը կան լի վնասակար միկրոբներ։

  • Տարվա ո՞ր եղանակին է ճիշտ սկսել կոփվել

Ամռանը

  • Կարելի՞ է կրծել եղունգները, պատասխանը հիմնավորել

Ոչ, չի կարելի, որովհետև եթե եղունգները կրծես քո եղունգների կեղտը և միկրոբները կգան քո աղիք։

  • Կարելի՞ է քո սանրը տալ ուրիշինպատասխանը հիմնավորել

Ոչ, որովհետև կարող է այդ մարդը մոտ լինի հիվանդդություն ինչպես ոչիլը և այլն։

Առաջադրանք 3 / 1 բալ/

  1. Ո՞ր մթերքն է նախընտրելի ուտել:

նրբերշիկ, միս, երշիկ, սարդելկա

2. Ո՞ր կաթնամթերքն է բարենպաստ ազդում մարսողական պրոցեսի վրա

 պանիր, կեֆիր, պաղպաղակ, կարագ

3.Ո՞ր միրգն է հարուստ երկաթով

նարինջ, խնձոր, տանձ, մանդարին

4, Ո՞ր միրգն է օգտակար ուտել մրսածության ժամանակ

 սալոր, կարտոֆիլ, գազար,բանան

Ո՞ր բանջարեղենն է պարունակում շատ աճի ֆերմենտներ

սոխ, վարունգ: կարտոֆիլ, գազար

6 Ինչպե՞ս են կոչվում այս մթերքները. Դրանցից ո՞րն է հարուստ կալցիումով և օգտակար է ոսկրերի և ատամների ամրության համար

կարագ, թթվասեր, պանիր, կաթնաշոռ

Рубрика: Առողջություն

Եղունգների խնամք

Առողջ եղունգները հարթ, փայլուն, նուրբ վարդագույն երանգով։
Եղունգների խնամքը շատ կարևոր է։ Եղունգների տակ կուտակված կեղտն ու միկրոբները կարող են հիվանդության պատճառ դառնալ։ Եղունգները անընդհատ աճում են։ Եղունգները պետք է նաև կտրել։ Եղունգները հեշտ է կտրել լողանալուց հետո, երբ դրանք փափկում են։ Ձեռքերի եղունգները պետք է կտրել կլորավում։ Ոտքերի եղունգները ուղիղ։

Рубрика: Առողջություն

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում եվն խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը:

Աղբյուրները

Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան Կենսաբանություն Մարդ

Ն.Ի Սոնին,Մ.Ռ. Սապին  Կենսաբանություն Մարդ

Ս.Հ. Սիսակյան, Տ.Վ. Թանգամյան, Գ.Ի. Միզոյան Կենսաբանությաուն Մարդ

Ն.Գ. Միքաելյան ֆիզիոլոգիա

Նախորդ տեսություն

Վերադառնալ թեմային

Հաջորդ տեսությունը


Գրեք մեզ

Рубрика: Առողջություն

Սովորում ենք ճիշտ լվացվել

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Рубрика: Առողջություն

Առողջություն

Առողջությունը մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։
Առողջությունը կախված է հետևյալ գործոններից․

  1. Առողջ սնունդ.
  2. Մարզանք․
  3. հիգիենա․
  4. Շրջակա միջավայր․
  5. Վնասակար սովորություններից․
  6. Աղքատություն․
  7. Կրթություն․
  8. Նորմալ հոգեվիճակ․
  9. Ժառանգականություն․
  10. Պատասխանատու վարքագիծ։

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքով կարևորության։

  1. Վնասակար սովորություններից․
  2. Մարզանք․
  3. Առողջ սնունդ․
  4. Պատասխանատու վարքագիծ․
  5. Շրջակա միջավայր․
  6. Աղքատություն․
  7. Կրթություն․
  8. Նորմալ հոգեվիճակ․
  9. Ժառանգականություն․
  10. հիգիենա։

Իմ մայրիկը վերադասավորում է այս գործոնները ըստ իր կարծիքով կարևորության։

1.Նորմալ հոգեվիճակ.
2.Առողջ սնունդ.
3.Ժառանգականություն.
4.Հիգիենա.
5.Կրթություն.
6.Շրջակա միջավայր.
7.Պատասխանատու վարքագիծ.
8.Վնասակար սովորություններ.
9.Աղքատություն.