Рубрика: Մաթեմատիկա

Առաջին մակարդակ․Մարտի ֆլեշմոբ

1.Ինչպե՞ս 16 կոճակը դասավորել չորս բաժակներում, որ յուրաքանչյուրում լինի իրարից տարբեր կենտ թվով կոճակներ։ 

1, 3, 5, 7

1 + 3 + 5 + 7 = 16

2.  Երկու ծաղկամանում կա տարբեր քանակի ծաղիկներ։ Երբ առաջին ծաղկամանից 7 ծաղիկ տեղափոխեցին երկրորդ ծաղկամանի մեջ, յուրաքանչյուր ծաղկամանում դարձավ 28 ծաղիկ։ Քանի՞ ծաղիկ կար յուրաքանչյուր ծաղկամանում։

28 — 7 = 21

28 + 7 = 35

3.  Անին նոր պարաքայլ էր սովորել. «Երկու քայլ աջ, մեկ քայլ ձախ»։ Նա այդ պարաքայլը կրկնեց մի քանի անգամ և իր սկզբնական կետից գնաց չորս քայլ աջ։Քանի՞ պարաքայլ կատարեց Անին։

4 պարաքայլ

4.Նարեն գրքի  յուրաքանչյուր երկու էջերի միջև դրեց մեկ տերև, բացի առաջին ու վերջին էջից։ Քանի՞ էջ ունի գիրքը, եթե գրքի էջերի  համարակալումը արված է մեկից , ու նա  օգտագործել է 15 տերև։

2 x 15 = 30
30 + 2 = 32 էջ

5. Դասարանում կա 6 սեղան։ Յուրաքանչյուր սեղանի շուրջ կարողանում է նստել երկու երեխա։ Հայտնի է, որ աղջիկները 4-ով ավելի են, քան տղաները։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա կա դասարանում:

6 x 2 = 12
12 — 4 = 8
տղա — 4
աղջիկ — 8

6.Բացատում 8 թիթեռներ են թռչում։ Նրանց թևերը կարող են լինել դեղին , կապույտ ,կամ երկուսը միասին: Կան այնքան դեղին թիթեռներ, որքան կապույտներ: Չորս թիթեռներ իրենց թեւերի վրա ունեին երկու գույն: Քանի՞ թիթեռ ունի միայն դեղին թևեր:

8 — 4 = 4
4 : 2 = 2 դեղին թիթեռ

7․Արևը միանման  վեցանկյուններից պատրաստեց հետևյալ պատկերները.սկզբում վերցրեց մեկ վեցանկյուն, այնուհետև հաջորդ պատկերը ստանալու համար վերցրեց յոթ վեցանկյուն։ Հետևելով օրինաչափությանը, քանի՞  վեցանկյուն անհրաժեշտ կլինի հաջորդ պատկերը ստանալու համար։

Անխորագիր պատկեր

19 վեցանկյուն

8. Հայրը 37 տարեկան է, իսկ որդին 12 տարեկան է։ Քանի՞ տարեկան է դուստրը, եթե 15 տարի հետո դստեր և որդու տարիքների գումարը հավասար կլինի հոր տարիքին։

12 + 15 = 27
37 + 15 = 52
52 — 27 = 25
25 — 15 = 10 տարեկան

9.  Տատիկը սեղանին դրեց մի ափսե կոնֆետ: Թոռները վազելով մոտեցան ափսեին ու այնտեղից վերցրեցին մեկական կոնֆետ, որից հետո ափսեի մեջ մնաց 14 կոնֆետ։ Հաջորդ օրը տատիկը նույն ափսեն դրեց, որի մեջ մնացել էր 14 կոնֆետ , բայց այս անգամ թոռնիկները վերցրեցին երկուական կոնֆետ և ափսեում մնաց 6 կոնֆետ ։Քանի՞ կոնֆետ կար սկզբում ափսեում։

14 — 6 = 8
8 : 2 = 4
14 + 4 = 18 կոնֆետ

10. Մայրիկը 19 խնձոր դրեց երեք զամբյուղի մեջ: Արամը եկավ և հաշվեց երկու զամբյուղի խնձորները և ասաց, որ մի զամբյուղում երեք անգամ շատ խնձոր կա, քան մյուս զամբյուղում։ ԱյնուհետևԱրսենը հաշվեց երկու զամբյուղի խնձորները և ասաց, որ մեկ զամբյուղում չորս անգամ քիչ խնձոր կա, քան մյուսում։Քանի՞ խնձոր կա յուրաքանչյուր զամբյուղում:

4 x 3 = 12
4 + 3 + 12 = 19
4, 3, 12

Рубрика: Руский язык

Возвратные глаголы

Упражнения

1.Замените выделенные слова глаголами на -ся, -сь в нужной форме.

  1. Надо спешить в школу. 2. Из города отец приехал на автобусе. 3.
    Наступает Новый год. 4. Мальчики быстро сняли одежду и попрыгали в
    воду. 5. Почему ты сердитый? 6. На этой улице расположено посольство.
  2. Надо торопиться в школу. 2. Из города отец вернулся на автобусе. 3.
    приближается Новый год. 4. Мальчики быстро разделись одежду и попрыгали в воду. 5. Почему ты сердишься? 6. На этой улице разделись посольство.

    Слова для справок: торопиться, находится, вернулся, приближается,
    сердишься, разделись.

2.Допишите глаголы на -ся, (-сь) в настоящем времени.

  1. Я готовился стать спортсменом. Каждое утро я обтираясь холодной
    водой, занимаюсь гимнастикой. 2. Белый снег пушистый в воздухе кружится и на землю тихо падает, ложится . 3. Из Москвы поезда отправляются на север, на юг, на восток и на запад. 4. Тихо ночь ложится на вершины гор, и луна глядется в глубину озёр.

    3.Перепишите пословицы и поговорки. Объясните их значения.
    1.Дело мастера боится — хорошый мастер может справится с любым делом. 2. Друг познаётся в беде — в трудный момент только хорошый друг оказывается рядом.
    3. Мир освещается солнцем, а человек – знанием — знание это свет.
    4. Москва не сразу строилась. — любое большое дело требует много времени.
Рубрика: Մայրենի

Ծույլ տղա

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ: — Ի՞նչ արհեստ սովրիմ, — փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք — տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ: — Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի: — Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ: — Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ վազվզել: Չէ´, այդ էլ բան չէ: — Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից կանչեմ — «Քար ու կի´ր տվե˜ք, ցե´խ ուղարկեցե˜ք, աղյո´ւս ձգեցե˜ք»: Այսպես կգոռամ և կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե՞մ: Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է: — Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ, ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ, թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:

Առաջադրանքներ

Բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Կլեկչի – արծնապատող

Փուքս – օդ փչող սարք

Նաշադիր – անուշադրի սպիրտ

Նալբանդ – պայտար

Պայտեր –  ձիու ոտքերի համար մետաղե իր

Ամեհի – հզոր

Ծալպատակ –  ոտքերը ծալած

Որմնադիր – պատշար

կիր –  կավիճ

սլկըհել – սայթաքել

Հոգին ավանդել – մահանալ

Խորհո՛ւրդ տուր տղային:

Ես նրան խորհուրդ կտայի, որ նա մի փոքր ջանք գործադրեր և աշխատեր, ոչ թե նստեր տանը։

Ի՞նչ ես կարծոմ, ճի՞շտ էր տղայի որոշումը, ինչո՞ւ:

Ոչ, որովհետև ավելի լավ է աշխատել, սովորել քան գործ չանել։

Рубрика: Բնագիտություն

Զատկածեսն ընտանիքում

Զատկի տոնին մենք պատրաստել ենք ածիկ, աղցան, գաթա, կարկանդակներ և այլն։ Մեզ հյուր եկել է մեր ջոքրիկ քույրիկ՝ Լուսեն։ Ամենալավ ձուն մեր հայրիկի մոտ էր։ Նա հաղթեց բոլորին։ Ես պատրաստել եմ տեսանյութ, թե ինչպես ենք մենք պատրաստել ածիկ՝

Սա է մի քանի հետաքրքիր փաստեր Զատկի տոնի մասին՝

  • Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:

  • 2007 թվականին ադամանդապատ ձու է վաճառվել 9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Դրա յուրահատկությունն այն է, որ ժամը մեկ ձուն բացվում է, դուրս է գալիս թանկարժեք քարերից պատրաստված մի աքաղաղ և չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխ տալիս ու ծուղրուղու կանչում։

  • Աշխարհում Սուրբ Զատիկի ամենամեծ շոկոլադե ձուն պատրաստվել է Իտալիայում 2011 թվականին։ Այն ուներ 10.39 մետր բարձրություն և կշռում էր 7.200 կգ։ Այն ավելի մեծ էր, քան ընձուղտը, և ավելի ծանր, քան փիղը։

  • ԱՄՆ-ում ճագարները Սուրբ Զատիկի խորհրադնիշ են համարվում 18-րդ դարից սկսած։ Ասում են՝ ճագարի խորհրդանիշ լինելը գալիս է Եվրոպայից և ներմուծվել է որոշ եվրոպական երկրների մշակույթներից։ Հետագայում ավանդույթների շարքին ավելացան Սուրբ Զատիկի զամբյուղներ պատրաստելն ու տոնի մոտիվներով զարդարված գլխարկներ կրելը։

  • Սուրբ  Զատկին նախորդող շաբաթը կոչվում  է Ավագ Շաբաթ, որի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի։ Մինչ այդ, որպես Ավագ Շաբաթվա նախադուռ, Եկեղեցին հիշատակում է Ղազարոսի հարությունը և Հիսուսի մուտքը Երուսաղեմ։ Ղազարոսի հարությունն օրինակն է համընդհանուր Հարության, Քրիստոս Ինքն է Հարություն և Կյանք. «Ես իսկ եմ յարությւն եւ կեանք, ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի…»
Рубрика: Բնագիտություն

Ուսումնական գարուն․ նախագիծ

Ինձ թվում է տարվա ամենագեղեցիկ եղանակն է՝ գարունը։ Ես գարնանը տեսել եմ տարբեր կենդանիներ, միջատներ, բույսեր և այլն։ Բույսերից ամենագեղեցիկը դեղձի ծառն է և յասամանը։ միջատներից՝ թիթեռները և մեղուները։ Մեր այգում մարտի կեսերին միշտ աճում են գեղեցիկ յասամաններ, բայց այս տարի չգիտեմ ինչու չեն աճել, բայց հիմա արդեն ապրիլն է։

Ես և իմ քույրիկը տնկել ենք ծառեր։ Այնպես է ստացվել, որ իմ քույրը ինձանից բարձրահասակ է և նրա ծառը իմ ծառից 5 սմ-ով բարձր է։ Մեր ծառերի վրա արդեն հայտնվել են տերևներ։ Զատկի համար մենք պատրաստել ենք ածիկ։ Սա տեսանյութն է՝