Рубрика: Բնագիտություն

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով: Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Գրականության հղումը

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:
  2. Ինչպե՞ս են սնվում բույսերը:
  3. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:
  4. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:
Рубрика: English

Ուսումնական երրորդ շրջան․ տասներորդ շաբաթ

Ապրիլ 8-12

IMPORTANT NOTE ! Do not do classroom activity at home before our meeting. Just do what is marked as CHECK UP .

Day 1.

Check up — Reading comprehension

Classwork — Adjectives and adverbs.
Fill in the documents.

Homework — Do the rest at home

DAY 2

Check up ;Oxford word skills, pages 65,66,67 exercises


Classwork — Oxford word skills, pages 68, 69, 70 exercises

Homework — Do the rest at home

Рубрика: Մայրենի

«Հազարան հավք»-ի 7_րդ և 8-րդ հատվածները։

Արեգը սև աշխարհը

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

բառով—աշխարհը

բառակապակցությամբ—Սև աշխարհը

նախադասությամբ—Դևի և տղայի կռիվը սև աշխարհում

2. Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:

աշխարհում—ում

աղջկա—ա

բանտում—ում

արևից—ից

Արեգը—ը

թևով—ով

վիշապը—ը

այգին—ն

ճամփեն—են

3. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:

հավքն իր թևով,

օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ—անհնարինը քեզ համար դարձել է հնարավոր

մեծ թիքեդ ականջդ կթողամ—կուտեմ

4. Հատվածը պատմիր աղջկա անունից:

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:

Արեգը կռվում է կապույտ աշխարհում

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց…

Արեգի կանչը

Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

  1.  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:

քար — քարին
ձի — ձիուց
ծով — ծովից
երկինք — երկնքում

  1. Նամակ գրիր Արեգին:

Արեգ դու շատ քաջ ես։ Դու հաստատ կգտնես հազարան հավքը։

  1. Հատվածը պատմիր Արեգի անունից:

Գնում եմ, գնում հանում եմ կապույտ երկիր, տեսնում եմ ամեն ինչ կապույտ է․ երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…։
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեցի ես:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- զարմանքով հարցրեցի:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- հպարտ ասացի ես:
տարան ինձ մարդիկ թագավորի մոտ։ Թագավորը ինձ զգուշացրեց, որ ոչ ոք չի կարող նրան հաղթել, ով փորձել է նա էլ հետ չի վերադարձել։
— Կապ չունի, — մտածեցի ես, — կապ չունի, ինչ ասաց թագավորը, ես կգնամ և կհաղթեմ նրան։ Պահեցի ես իմ խոսքը և աներկյուղ առաջ անցա, բռնեցի Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեցի, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երբ գնացի իմ երկիր բոլորը ինձ նվերներ տվեցին։ Թագավորն ինձ առաջարկեց գնամ և թագավոր դառնամ, բայց ես հրաժարվեցի և ասացի, որ ես պետք է գտնեմ այդ հազարան հավքը, ես դրեցի նրա նվիրած մատանին և ասացի․
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասա ես ձիուն, ձգեցի ոսկի սանձը, ճակատը համբուրեցի և թռա երկնքով անծիր:

  1. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:

Երկաթե ձեռքը կապույտ աշխարհի բոլոր մարդկանց թշնամին էր և նաև Արեգի։ Նա ամեն ինչ քանդում և ավիրում էր կապույտ աշխարհում։ Բայց Արեգը նրան հաղթեց և կապույտ աշխարհի բոլոր մարդիկ ուրախացան։

  1. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:

Լինում է չի լինում մի երկաթե ձեռք է լինում, որ որոշում է հարձակվել կապույտ երկրի վրա։ Ասում են, որ նա ավիրում և քանդում է այդ երկիրը։ Բայց վերջապես եկավ այս տղան, որը հաղթեց նրան՝ Արեգը։ Բոլոր կապույտ աշխարհի մարդիկ ուրախացան։

  1. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:

Ես կանեի այն ինչ Արեգը։ Ես կհաղթեի այդ ձեռքին և կօգնեի մարդկանց։

  1. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա: