Рубрика: Պատմություն

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Ատրանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.):

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

5. Ո՞ր թվականներին է իշխել Տիգրան 2 Մեծը:

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

Рубрика: Բնագիտություն

Օրգանիզմն ամբողջական համակարգ է

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:
Գրականության հղումը

Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:

Рубрика: Մայրենի

Հազարան հավք 3-րդ, 4-րդ հատվածները

ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

Հարցեր և առաջադրանքներ՝

1․ Հատվածից դո՛ւրս գրիր դարձվածքներ։

ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.

Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,

Կարոտ գնան լիքն աշխարհքից.

Դրախտ այգին կտրի չոր փուշ,

2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:

Նա այդպես արեց, որովհետև այգեպանները քարսիրտ էին վարվել պառավի հետ։

3. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմի՛ր բարդ բառեր:

պտուղ—պտղաբեր

այգի—այգեպան

աշխարհ—աշխարհահռչակ

լույս—լուսաբաց

չար—չարագուշակ

4. Արև, հող, ջուր բառերը դարձրո՛ւ ածանցավոր:

արև—արևոտ

հող—հողային

ջուր—ջրիկ

5. Հատվածից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գոյականներ։

ձեռներ, այգեպաններ, գազաններ, թավուտներ

ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

Рубрика: Руский язык

Диана Абгар

Диана Абгар была почетным послом первой республики Армения в Японии, став если не первой женщиной-дипломатом в современной истории, то, по крайней мере, одной из первых.

Диана родилась в Бирме (Мьянма), в многодетной семье армян из Норджуги, и училась в школе в Индии. 1890 г. переехала в Японию с мужем и первые годы провела, заботясь о своей новой семье. Но в 1909 г. Начавшиеся в Адане армянские погромы подтолкнули ее к действию, и остаток жизни Диана посвятила привлечению внимания к тяжелому положению армян и даже основала в Японии приют для переживших Геноцид армян. Его усилия снискали ему высокую оценку, и в результате после создания первой республики Армения он был назначен почетным послом Армении в Японии.

Он также оставил большое литературное наследие, в том числе книги, стихи и письма. Диана использовала свои писательские способности, чтобы изобразить несправедливость и несчастье своих родственников на земле ее предков (где она никогда не была). При всем этом она в определенной степени выступала и в качестве государственного чиновника, и это было в то время, когда даже в большинстве наиболее развитых стран женщины еще даже не имели права голоса. 

Интересный факт

1923 год В результате сильного землетрясения в Канто Диана Абгар лишилась дома и большей части средств к существованию.

Игра

https://quizizz.com/admin/test/6617f3debb36a8f83dd38e7a

Рубрика: Մայրենի

«Հազարան հավք»-ի 5-րդ և 6-րդ հատվածները։

ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ, միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:Հետո միտք է անում ու ավելացնում.— Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում:

Հարցեր և առաջադրանքներ

1. Հատվածից դո՛ւրս գրիր 7 անձ ցույց տվող գոյական:

Արան, թագավոր, որդիներ, Արեգ, ախպեր, մարդ

2. Հատվածից դո՛ւրս գրիր 10 իր ցույց տվող գոյական:

Անուն, գլուխ, տերություն, զարդ, տուն, այգի, աշխարհք, վարդ, փուշ, ճամփա

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

-Որտե՞ղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս:Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:— Բարի օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.— Մեղք ես, թագավորի տղա, հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:— Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:— Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…Արեգը առաջ է գալիս ու կանչում.— Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:— Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:

Իմ դուրս գրած հատվածը՝

Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:

  1. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:

Ես կընտրեի նեղ ու քարքարոտ ճանապարհը, որից ոչ ոք դուրս չի եկել, որովհետև ինձ թվում է դա տանում է այդ կախարդական աշխարհը, մարդիկ չեն ուզում այդտեղից դուրս գան և մնում են այնտեղ։

  1. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:

Օրհնել + անք =օրհնանք
կախարդ + ական = կախարդական
ծեր + ունի = ծերունի

  1. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:

ածական — սպիտակամորուս
գոյական — ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ

  1. Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Ճամփաբաժնում նստած մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում, տեսնում է, թո ինչպես են երեք որդիներ մոտենում:
Բարի օր,- ասում են նրանք,- պապի, էդ ի՞նչ ես անում:
— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:
— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.— Մեղք ես, թագավորի տղա, հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:— Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:— Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…Արեգը առաջ է գալիս ու կանչում.— Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:— Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ: