Рубрика: Մայրենի

Կարդում եմ, իսկ դո՞ւ․ Նախագիծ

Ես սիրում եմ կարդալ և ես կպատմեմ, թե ինչ գիրք եմ կարդում, իմ սիրելի գրողը, իմ կարծիքը գրքերի մասին և այլն։

Ինչ գիրք եմ կարդում

Ես կարդում եմ <Հունական դիցաբանություն> գիրքը։ Այդ գրքից հետո ես կարդալու եմ <Harry potter> գիրքը։ Կարդացել եմ <Թոմ Գեյթս> գրքի բոլոր մասերը։ <Հունական դիցաբանություն> գրքից առաջ ես կարդացել եմ <Փադինգթոն արջուկը> գիրքը։ Ես ուզում կարդալ <Ինչպես հորինել գիրք> գիրքը։ <Հունական դիցաբանություն> գրքից ես իմացել եմ աշխարհի ստեղծման պատմությունը՝ ըստ հույների։ Իմացել եմ Աթենաս-Պալլասի մասին, թե ինչպես է նա ծնվում Ձևսի գլխից և այլն։

Իմ սիրելի գրողը

Ես շատ գրողների գրքեր եմ կարդացել, բայց իմ սիրելի գրողը Ջաննի Ռոդարին է։ Ես կարդացել եմ նրա բոլոր գրքերը բացի <Չիպոլլինոյի արկածները> գրքից։ Իմ ամենասիրելի գիրքը դա Ջաննի Ռոդարիի <Հեքիաթներ հեռախոսով>-ն է։ Իսկ ամենասիրելի գիրքը դա <Վիննի թուխ>-ն է։ Այնտեղի ամենալավ հերոսներն են Վիննի թուխն է, Պիտաչոկը և Թայգերը։

Իմ կարծիքը գրքերի մասին

Ես սիրում եմ գիրք կարդալ։ Գիրքը տալիս է ինքնակրթություն։ Ես ավելի շատ սիրում եմ արկածային գրքեր, բայց ուրիշ գրքերից չեմ հրաժարվի։ Ես սիրում եմ գիրք կարդալ ավելի շատ քան ֆիլմ նայել, որովհետև երբ դու գիրք ես կարդում ինքդ ես հորինում կերպարներին, իսկ ֆիլմում կան դերասաններ։

Рубрика: Մայրենի

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.

  • Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
    երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
    փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
    մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
    դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
    որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
    հասկացողություն:
    Երկաթը պատասխանեց ոսկուն.
  • Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
    ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
    սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
    զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
    ոչ կուրծքերի նուրբ
  • ը սրտին գութ ու խնամք:
    Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
    ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
    օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
    կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
    են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
    կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
    իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
  • Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
    լավությունը չես տեսնում:

Առաջադրանքներ՝

Բացատրի՛ր քեզ անծանոթ բառերը:

ուրանալ — ժխտել, հրաժարվել

մանյակ — վզին գցելու շղթայաձև կամ օղակաձև զարդ, վզնոց

խարտոցել — ղարտել, հղկել, տաշել

ուրագ — հյուսնական տաշող գործիք կացնի նման

դուր — մետաղյա հյուսնական գործիք 

շաղափ — մետաղի և այլ նյութերի մեջ անցքեր բացելու կտրող գործիք

Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը:

Պարծենկոտ լինելը դա շատ վատ է։

Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր ոսկուն:

Ես ուզում են նրան ասել, որ չի կարելի պարծենկոտ լինել։

Ստեղծագործի՛ր հետևյալ վերնագրով՝ ,,Պարծենկոտ լինել նշանակում է… ,,

Պարծենկոտ լինել նշանակում է հավանել միայն սեփական աշխատանքը, ուրիշներին ասել, թե իմը ամենալավն է, իսկ քոնը ոչ։ Պարծենկոտ լինել նշանակում է ասել, թե ես կարող եմ դա անել, բայց իրականում նա չի փորձել ոչ մի անգամ կամ փորձել է, բայց չի կարողանում։

Рубрика: Մայրենի

Կենդանիներ․ Անհատական նախագիծ

Կան տարբեր ձևի կենդանիներ, որոնցից մարդիկ վախենում են, սիրում են, զզվում են և ես կպատմեմ նրանցից մի քանիսի մասին։

Կենդանիները բաժանվում են մի քանի խմբերի՝ ողնաշարավորներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ), փափկամարմիններ (ոստրեներ, կաղամարներ, ութոտանիներ, խխունջներ), հոդվածոտանիներ (միջատներ, սարդեր, խաչափառներ, կարիճներ, հազարոտանիներ և այլն), օղակավոր որդեր, մեդուզաներ, սպունգներ։

Տեղեկություն՝

Կենդանիները համարվում են էուկարիոտներ՝ այսինքն ունեն կորիզավոր բջիջներ։ Կենդանիների դասական հատկանիշներն են՝ հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը։ Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ[1]։

Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն։ Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին։

Ես շատ եմ սիրում շներ և գրել եմ 10 փաստ նրանց մասին՝

  1. Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանք հերիք է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:
  2. Շան ոտքերը քրտնում են
  3. Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց այս ժամանակ մարդկանց քրտինքը արտազատվում է քրտինքը մարմնի ամբողջ մաշկով, իսկ շներինը ոտքերով: Դուք կարող եք համոզվել դրանում, ուսումնասիրելով շանը շոգ, ամառային օրը:
  4. Շները կարող են հիշել հարյուրավոր բառեր
  5. Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես մարդկային երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:

Նրանք ապրում են 15-20 տարի, բայց շատ վատ է, երբ դու շուն ունես, նա արդեն դարձել է ձեր ընտանիքի անդամը և նա հիվանդանում է և մահանում։ Ես վստահ եմ, որ բոլորը կտխրեն, որ իրենց շները մահանան։