Рубрика: Մայրենի

Կենդանիներ․ Անհատական նախագիծ

Կան տարբեր ձևի կենդանիներ, որոնցից մարդիկ վախենում են, սիրում են, զզվում են և ես կպատմեմ նրանցից մի քանիսի մասին։

Կենդանիները բաժանվում են մի քանի խմբերի՝ ողնաշարավորներ (կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ), փափկամարմիններ (ոստրեներ, կաղամարներ, ութոտանիներ, խխունջներ), հոդվածոտանիներ (միջատներ, սարդեր, խաչափառներ, կարիճներ, հազարոտանիներ և այլն), օղակավոր որդեր, մեդուզաներ, սպունգներ։

Տեղեկություն՝

Կենդանիները համարվում են էուկարիոտներ՝ այսինքն ունեն կորիզավոր բջիջներ։ Կենդանիների դասական հատկանիշներն են՝ հետերոտրոֆ լինելը (սնվում են պատրաստի օրգանական միացություններով) և ակտիվ տեղաշարժվելու ունակությունը։ Սակայն կամ մի շարք կենդանիներ, որոնք պասիվ են տեղաշարժվում և կան մի քանի սնկեր, որոնք հետերոտրոֆ են, սակայն չեն համարվում կենդանիների թագավորության անդամ[1]։

Սովորաբար կենդանիները ասոցացվում են կաթնասունների հետ, սակայն իրականում կենդանիների թագավորությունը բացի կաթնասուններից ընդգրկում է նաև ձկներին, թռչուններին, միջատներին, սարդակերպերին, ծովաստղերին, որդերին և այլն։ Չնայած մարդը նույնպես մտնում է կենդանիների թագավորության մեջ, սակայն միշտ նշվում է առանձին։

Ես շատ եմ սիրում շներ և գրել եմ 10 փաստ նրանց մասին՝

  1. Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները: Շները միակ կենդանու տեսակն են, որ բացի մարդկանցից կարողանում են հասկանալ մեր զգացողությունը: Նրանք հերիք է մեկ հայացք, որպեսզի նրանք հասկանան դուք ուրախանում եք, բարկանում, թե տխրում: Նրանք ունակ են վերապրել մարդկանց հետ այն զգացողությունները, որը զգում է մարդը:
  2. Շան ոտքերը քրտնում են
  3. Պարզվում է, շները նույնպես քրտնում են: Բայց այս ժամանակ մարդկանց քրտինքը արտազատվում է քրտինքը մարմնի ամբողջ մաշկով, իսկ շներինը ոտքերով: Դուք կարող եք համոզվել դրանում, ուսումնասիրելով շանը շոգ, ամառային օրը:
  4. Շները կարող են հիշել հարյուրավոր բառեր
  5. Միջին շունը այնպես հեշտ է սովորում, ինչպես մարդկային երեխան և կարող է սովորել 200 մինչև 500 բառ: Ավելին շները կարող են սովորել մաթեմատիկայի հիմքերը, հաշվել և դասավորել թվերը ըստ աճման կարգի:

Նրանք ապրում են 15-20 տարի, բայց շատ վատ է, երբ դու շուն ունես, նա արդեն դարձել է ձեր ընտանիքի անդամը և նա հիվանդանում է և մահանում։ Ես վստահ եմ, որ բոլորը կտխրեն, որ իրենց շները մահանան։

Оставьте комментарий