Рубрика: Մաթեմատիկա

Երկրորդ մակարդակ.Մարտի ֆլեշմոբ

1.Երկու զամբյուղում  միասին կա 42 վարդ: Որքա՞ն  վարդ  կա առաջին զամբյուղում,  եթե հայտնի է, որ առաջին զամբյուղում   կա երկրորդում  եղած  վարդերի  քանակի կեսից   6-ով ավելի վարդ:

42 — 6 = 36
36 : 2 = 18
18 +6 = 24 վարդ

2.Քանի՞ կենտ թիվ է հնարավոր ստանալ 15274   թվի թվանշանների վերադասավորումով:

15247, 51247, 52147, 52417, 52471, 15427, 51427, 54127, 54217, 54271, 74251, 75241, 57241, 52741, 75421, 57421, 54721, 14257, 17245, 71245, 72145, 72415, 72451, 17425, 71425, 74125, 74215
27 թիվ

3. Արեգը  միևնույն  արագությամբ  8  րոպեում քայլեց 560 մետր ճանապարհ: Քանի՞ մետր ճանապարհ նա կքայլի 12  րոպեում, եթե այդ  ողջ ընթացքում նա  քայլի   միևնույն  արագությամբ:

560 : 8 = 70
70 x 12 = 840 մետր

4.180 լուցկու հատիկը բաժանել ենք երեք տուփի մեջ այնպես, որ առաջինը 40-ով, իսկ երկրորդը 20-ով շատ լինի երրորդից: Քանի՞ լուցկու հատիկ  կա երկրորդ տուփում:

40 + 20 = 60
180 — 60 = 120
120 : 3 = 40
40 + 20 =60
40 + 40 = 80
Երկրորդ տուփ — 60 լուցկի

5.  Քանի՞ երկնիշ  թիվ կա, որոնց թվանշանների գումարը կենտ է:

45 թիվ

6. Ուղղանկյունը բաժանված է 7 քառակուսիների, ինչպես պատկերված է նկարում: Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է երկու քառակուսիների կողմերը՝ 6սմ և8սմ:

Անխորագիր պատկեր

6 x 3 = 18
18 + 8 = 26
8 x 3 = 24
26 x 24 = 624 սմ
2

7.Պապիկը 8  անգամ մեծ է իր թոռնիկից, իսկ թոռնիկը  56  տարով փոքր է իր պապիկից: Քանի՞ տարեկան է թոռնիկը:

56 + 8 = 64
64 : 8 = 8
8 տարեկան

8.Քանի՞ երկնիշ  թիվ կա, որ 5-ի բաժանելիս ստացվում է 3 մնացորդ։

13, 18, 23, 28, 33, 38, 43 48, 53, 58, 63, 68, 73, 78, 83, 88, 93, 98
18 թիվ

9.Եթե Աննայի  մտապահված թվին ավելացնենք նույն թիվը, ապա կստացվի ամենամեծ կենտ եռանիշ թվից 9-ով փոքր թիվ: Գտնել Աննայի մտապահված թիվը:

999 — 9 = 990
990 : 2 = 495

10.Նարեկը  խանութից գնեց 250 դրամանոց երկու թխվածքաբլիթ  և  180 դրամանոց մի քանի շոկոլադե սալիկ: Քանի՞ այդպիսի շոկոլադե սալիկ է  գնել Նարեկը, եթե այդքանը միասին արժեր 1580  դրամ:

250 x 2 = 500
1580 — 500 = 1080
1080 : 180 = 6

Рубрика: Պատմություն

Արտաշես Առաջինի բարենորոգումները

Վարչական և ռազմական բարեփոխումները։ Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը: Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ը նշանակեց իր մերձավորներին: Ավագ որդի Արտավազդին նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար: Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը` Զարեհ անունով որդուն, հարավայինը` իր դայակ Սմբատ Բագրատունուն: Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայրՄովսես Խորենացին հիշատակում է որպես «այր իմաստուն և բանաստեղծ»: Մյուս որդուն` Մաժանին, արքան դարձրեց քրմապետ:

Արտաշես 1-ի մյուս բարեփոխումները: Երկրում սրվել էին հարաբերությունները համայնական գյուղացիների և մասնավոր հողատերերի միջև: Վերջիններս բռնազավթում էին համայնականների հողերը: Այդպես շարունակվելու դեպքում գյուղացին այլևս ի վիճակի չէր լինի հարկեր վճարելու և զինվոր տալու պետությանը: Արտաշեսն արգելեց գյուղացու հողակտորների զավթումը: Նա սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև: Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով: Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից:

Արտաշես 1-ի օրոք մեծ զարգացում ապրեց երկրի տնտեսությունը: Մովսես Խորենացու բնորոշմամբ` «նրա օրոք Հայոց աշխարհում ոչ մի անմշակ հող չէր մնացել»:

Արտաշես 1-ը ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում առկա էր դեռևս Վանի թագավորության շրջանից: Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի և գետերի վրա հաստատեց նավարկություն, կատարեց շատ այլ բարենորոգումներ:

Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը: Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.: Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը: Նա, հալածվելով Հռոմից, ժամանակավոր ապաստան էր գտել Հայաստանում: Դրանից ելնելով` հռոմեական պատմագրության մեջ Արտաշատը հիշատակվում է որպես «Հայկական Կարթագեն»:

Կառուցվեցին ճոխ ապարանքներ, տաճարներ, թատրոն և այլ շինություններ: Արտաշատը դարձավ ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկն աշխարհում: Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով: Սիրելի արքային են նվիրված «Երվանդ և Արտաշես», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ասքերը: Ըստ Մովսես Խորենացու հաղորդման` նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները։

Իր նորահռչակ թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ը մեծ բարեփոխումներ կատարեց: Նա հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

2. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Երվանդական տոհմանունով

3. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

Երկրի կյանքում կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը Ք.ա. 185 թ.:

Պատմագիր Պլուտարքոսի հաղորդմամբ` մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը:

4. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:

Նա հայտնի է Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով։